Главная Лента Видео Поделиться
От реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle ChessПервопрестольный Святой Эчмиадзин вновь призвал 10 епископов вернуться в каноническое полеКвота на беспошлинный ввоз электромобилей в Армению может быть увеличенаФон дер Ляйен заявила, что Трампу не стоит вмешиваться в демократию ЕСАрмении придется выбрать между ЕС и ЕАЭС: Алексей ОверчукЮнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smile На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото) Экономический суверенитет или политическая разменная монета: какова цена сближения с ЕС? На что указывают позорные цифры? «Паст»
Культура

«Ոսկե ծիրանի» մրցանակակիրները հայտնի են

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հուլիսի 15-ին Կինոյի տանն անցկացվեց «Ոսկե ծիրան» փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Փակման արարողության ընթացքում ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրներին, հայտնում են կինոփառատոնի մամուլի գրասենյակից։

«Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում «Ոսկե ծիրանի» արժանացավ Սպիրոս Յակովիդեսի «Սև Քարը»։ Արծաթե ծիրան ստացավ Սիման Կայատիի «Շրջմոլիկը»։ Հատուկ հիշատակման արժանացավ Զառա Դվինգերի «Փոքրիկը»։ Տարածաշրջանային համայնապատկեր մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Աբաս Ամինիի «Անվերջ սահմանները», Արծաթե ծիրանի՝ Մարիամ Չաչիայի և Նիք Վոյթի «Կախարդական լեռը»։

Հատուկ հիշատակման արժանացավ Խալեդ Ժարարի «Նոթեր տեղահանման մասին» ֆիլմը։ FIPRESCI մրցանակ ստացավ Մեհրան Թամադոնի «Իմ վատթար թշնամին»։

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում Ոսկե ծիրանի արժանացավ Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը»։ Այն արժանացավ նաև Գենադի Մելքոնյանի անվան հատուկ մրցանակին։ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում Արծաթե ծիրան ստացավ Արման Այվազյանի «Քարերը»։

Հատուկ հիշատակման արժանացավ Տիգրան Աղաջանյանի «Դատարկությունը»։ Փառատոնի հովանավոր Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հանձնվեց հատուկ մրցանակ Թոմեր Հայմանի «Ես չեմ» ֆիլմին։

Փառատոնի փակման երեկույթի գործընկեր Freedom Broker Armenia- ի մրցանակ ստացավ Տեսիլ Մեղդիկյանի «Սատանայի գործերից» ֆիլմը։ Փակման արարողության ժամանակ լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ Լավ Դիասը արժանացավ Փարաջանովյան թալեր մրցանակին։

Փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում էր Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր, ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը։ Փառատոնի պատվավոր հյուրերից էին Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» ճյուղի կրկնակի դափնեկիրներ Դարդեն եղբայրները, ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, հեռուստահաղորդավար, նկարիչ ու բանաստեղծ, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոն, օսկարակիր պրոդյուսեր Ջերեմի Թոմասը։

Փառատոնի հատուկ հյուրերից էին Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակակիր, ղազախստանցի ռեժիսոր Սերգեյ Դվորցևոյը, Կաննի կինոփառատոնի հետխորհրդային տարածաշրջանի գլխավոր խորհրդատու Ժոել Շապրոնը։

Փառատոնի փակմանը ցուցադրվեց կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Օրացույցը» ֆիլմի նոր գունաշտկված տարբերակը՝ ֆիլմի ստեղծման 30-ամյակի առթիվ։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը ներկայացրեց մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրի ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլն) կինոփառատոններից»,- նշված է հաղորդագրության մեջ: