Վայոց Ձորի Գնդեվանք համայնքում երեկ կայացավ «Ծիրան-ֆեսթը» փառատոնը․ տեսանյութ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վայոց Ձորի Գնդեվանք համայնքում երեկ կայացավ «Ծիրան-ֆեսթը»՝ ծիրանի նվիրված փառատոնը։ Այն Վայոց Ձորում անցկացնելը խորհրդանշական իմաստ ուներ, քանզի ամենահայկական մրգի սեզոնը սկսվում է Արարատյան դաշտավայրում և ավարտվում Վայոց Ձորում։ Հենց Վայոց Ձորի ծիրանի վերջին պտուղներն ենք համտեսում մենք այսօր, արդեն իսկ սպասելով հաջորդ տարվա ծիրանի առատ բերքահավաքին։


«Ծիրան-Ֆեստի» շրջանակներում բացվեց ծիրանից պատրաստված համեղությունների, հայկական խոհանոցի ավանդական քաղցրավենիքների համտես-ցուցահանդես։ Ցուցահանդեսի շրջանակում ցուցադրված էին նաև մարզի նկարիչների, քանդակագործների աշխատանքներ, գորգագործության, ժանեկագործության նմուշներ։


Փառատոնը ուղեկցվում էր մարզային պարի խմբերի ելույթներով, լարախաղացի բեմականացումներով, ազգային խաղերի կազմակերպմամբ։ Փառատոնի հյուրերի համար նաև կազմակերպվեց արշավ դեպի Գնդեվանքի տեսարժան վայրեր։ Միջոցառումը ավարտվեց հանրահայտ «Նեմրա» խմբի, DJ Ահարի ելույթներով։ Իսկ վերջում երիտասարդների համար կազմակերպվեց կինոդիտում՝ խարույկի շուրջ։


Ինչպես Infoport.am-ի հետ զրույցում նշեցին «Ծիրան-Ֆեստի» կազմակերպիչները, նման միջոցառումների նպատակն է զբոսաշրջիկների շրջանում բարձրացնել Վայոց Ձորի, որպես տուրիստական-առողջարանային կենտրոնի գրավչությունը և իրազեկվածությունը։




















На имена Зеленского и Ермака были обнаружены заграничные паспорта (Фото)
Бенефициаром декабря в рамках инициативы «Сила одного драма» стал благотворительный фонд City of Smi...
Юнибанк выпустил новый транш драмовых бессрочных облигаций со ставкой 13,75% годовых
Юнибанк присоединился к международной Ассоциации банкиров по финансам и торговле (BAFT)
Обеспокоенная Европа поднимает голос: авторитетные международные деятели предупреждают: «в Армении у...
IDBank принял участие в конференции, посвящённой 10-летию Армянского института директоров
Требование — прекратить нарушение фундаментальных прав граждан Республики Армения: «Всеармянский фро...
Бвик и Idram — рядом с любителями чтения
От реальности не убежишь: «Паст»
Ucom поддерживает развитие космической инженерии в Армении