Արևային էներգիայի համաշխարհային շրջանառությունը հասցնել 650 միլիարդ դոլարի. Ծրագիր 2030-ի համար
Մինչև 2030 թվականը նախատեսվում է վերականգնվող էներգիայի ոլորտի ընդհանուր համաշխարհային շրջանառությունը հասցնել 650 միլիարդ դոլարի։ Միջազգային էներգետիկ գործակալության գնահատականներով այս ցուցանիշը գրեթե 3 անգամ գերազանցում է առկա մակարդակը։
Ըստ վերլուծաբանների՝ աշխարհը կանգնած է նոր ինդուստրյալ դարաշրջանի առջև, որն արտացոլվել է էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների, էներգետիկայի ժողովրդականացման և զանգվածային զարգացման դրսևորումներով։ Այսպիսի մակարդակի հասնելու նպատակով վերականգնվող էներգիայի աղբյուրների շուկայի զարգացման և բնապահպանական գեներացիայի համար հարկավոր են նոր սարքավորումների արտադրության ավելացում։ «Բոլոր երկրները պետք է իրականացնեն իրենց ստանձնած պարտավորությունները, այդ թվում ոչ միայն էներգետիկ նոր կայանների շինարարություն, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանում»,— փաստում են միջազգային էներգետիկ գործակալության մասնագետները։ Դրա համար առաջին և կարևորագույն պայմանը քաղաքական կամքն է՝ խոշոր ֆինանսական ներդրումները։
Փորձագետների կանխատեսմամբ՝ այսպիսի ջանքերի շնորհիվ էներգիայի արտադրության հետ կապված աշխատատեղերի թիվը կտրուկ կավելանա, այժմյան 6 միլիոնից հասնելով մինչև 14 միլիոնի ողջ աշխարհում, իսկ 2030 թվականից հետո ակնկալվում է արդյունաբերական հզորությունների և զբաղվածության մակարդակի շեշտակի աճ։
Փորձագետները նաև որպես պոտենցիալ խոչընդոտներ մատնանշում են էներգոանցման իրականացման ճանապարհին առաքումների շղթայում որոշ երկրների և տարածաշրջանների գերիշխանությունը։ Մարտկոցների, արևային վահանկների, քամու գեներատորների և այլ էկոտեխնոլոգիաների արտադրության 70 %-ը բաժին է հասնում Չինաստանին, վերջինս՝ գիտակցելով իր գերիշխանությունը այդ տեխնոլոգիաներն օգտագործում է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նպատակներով, ուստի և Եվրամիության և Հարավային Ամերիկայի մեծ երկրները մտադիր են սեփական տնտեսական հզորություններ ստեղծել, արտադրել անհրաժեշտ սարքավորումները, այս կերպ առաջին հերթին իրենց էներգետիկ անկախությունը ապահովելու համար։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Աննա Սիրադեղյան