Սուրեն Պետրոսյանի ղեկավարած «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
Ինչպես հայտնի դարձավ Aysor.am-ին, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչներն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով են հանձնել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու դիմումն ու անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է քաղաքական ուժի ղեկավար Սուրեն Պետրոսյանը։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ներկայացուցիչները հաստատել են ընտրություններին մասնակցելու և այդ առիթով ԿԸՀ դիմելու փաստերը։ Սակայն, այլ մանրամասներ կուսակցությունից դեռևս չեն հայտնում՝ նշելով, որ առաջիկա օրերին այդ կապակցությամբ հանդես կգան հայտարարությամբ։
Կուսակցության ներկայացուցիչները միայն նշեցին, որ հանրությանն առաջարկելու են ստեղծված իրավիճակի հաղթահարման օրակարգ և հստակ լուծումներ։