Ներքին Հանդում արտակարգ իրավիճակ է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 11-ին հրդեհ է բռնկվել Ներքին Հանդ բնակավայրին հարակից տարածքում։ Այրվել է մոտ 8 հա բուսածածկույթ: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:31-ին։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 20 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» մասնաճյուղի 10 աշխատակից:
Տեղում ծավալվել է օպերատիվ շտաբ՝ հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարելու նպատակով։
Նույն օրը ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վարդանիձոր բնակավայրին հարակից տարածքում, որը տարածվել է դեպի ԶԿՀ ՊՈԱԿ-ի «Արևիք ազգային պարկի տարածք։
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 12-ին, ժամը 14:00-ին:
ՇՄՆ ԶԿՀ «Արևիք» մասնաճյուղի աշխատակիցների կողմից իրականացվող Հրդեհաշիջման աշխատանքներին միացել են ՆԳՆ Փրկարար ծառայության փրկարարները։
Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։