Թելման Խաչատրյանն ու Էթերի Ոսկանյանը հաստատու՞մ են
Արմենիա հեռուստաընկերությունը մեկնարկում է նոր հեռուստասերիալ՝ «Երեք նամակ Բելլայից»: Ելենա Արշակյանի նոր հեռուստանախագծում գլխավոր հերոսների կերպարներում կներկայանան դերասաններ Թելման Խաչատրյանն ու Էթերի Ոսկանյանը:
Նշենք, որ դերասանները համատեղ նկարահանվել են «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալում՝ մարմնավորելով սիրահար զույգի: Դեռ այդ շրջանից էկրանային զույգին վերագրում էին սիրավեպ նաև իրական կյանքում: Նոր նախագիծը միայն թեժացրեց զույգի շուրջ խոսակցությունները՝ հավատարիմ հեռուստադիտողներն արդեն վստահ պնդում են, որ դերասանները միասին են:
Հետաքրքրական է, որ դերասանները ոչ հերքում և ոչ էլ հաստատում են իրենց սիրավեպի մասին շրջանառվող լուրերը, սակայն շարունակում են սոցիալական ցանցերի իրենց էջերում հրապարակել համատեղ լուսանկարներ և տեսանյութեր: