Ուշադրություն. 8 նշան մեծահասակների շրջանում, որոնք չի կարելի անուշադրության մատնել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Steptohealth.ru-ն գրում է, որ տարիքի մեծացման հետ մեկտեղ՝ կարող են նկատվել որոշակի նշաններ, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել և ժամանակին դիմել բժշկի օգնությանը։
1. Անսովոր շնչահեղձություն։ Կրծքավանդակի հատվածում առաջացող ցավը սրտի կաթվածի նշաններից մեկն է։ Եթե կարճ զբոսանքից հետո շունչը տեղը չի գալիս, սա կարող է վկայել այն մասին, որ զարկերակները սեղմված են կամ խցանված։ Սա, ի վերջո, կարող է հանգեցնել սրտի կաթվածի։ Եթե քրոնիկական շնչահեղձություն եք նկատում կամ շնչառության վատացում, հարկավոր է, որքան հնարավոր է՝ շուտ խորհրդակցել բժշկի հետ։
2. Անսպասելի գլխապտույտ կամ կոորդինացիայի և հավասարակշռության հետ կապված խնդիրներ։ Կաթվածի դեպքում մեծահասակները կարող են դժվարություններ ունենալ քայլելիս, կորցնել հավասարակշռությունը։ Ուշադրություն դարձրեք հետևյալ նշաններին.
• գլխապտույտ
• անհասկանալի խոսք
• բառերի սխալ արտաբերում
• տեսողության հետ կապված խնդիրներ
• ձեռքերի, ոտքերի թուլություն կամ թմրածություն։
3. Արյունահոսություն՝ դաշտանադադարից հետո։ Հարկավոր է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ։ Կարող եք առողջության հետ կապված լուրջ խնդիր ունենալ։
4. Էրեկցիայի խանգարումներ։ Այս խնդիրը կարող է կապված լինել ինչպես՝ տարիքի, այնպես էլ՝ դիաբետի, սրտի և այլ հիվանդությունների հետ։ Այն կարող է նկատվել նաև դեպրեսիայի և սթրեսի արդյունքում։
5. Փորկապություն։ Այս խնդրին հաճախ առնչվում են նաև երիտասարդները, սակայն, եթե այն քրոնիկական է դառնում, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։
6. Արտաթորանքի տարօրինակ գույն։ Արտաթորանքի գույնը կարող է տարբերվել՝ կախված նրանից, թե ինչ եք ուտում։ Երկաթի ավել քանակը կամ որոշ դեղամիջոցներ կարող են մգացնել դրա գույնը։ Եթե արտաթորանքը սև գույնի է, արյուն է նկատվում, սա կարող է վկայել լուրջ խնդիրների առկայության մասին։
7. Անոմալիաներ՝ կրծքերում։ Կրծքագեղձի քաղցկեղը սովորաբար հայտնաբերվում է, երբ հայտնվում են փոքր կոշտուկներ, սակայն կարող են նկատվել նաև հետևյալ նշանները.
• այտուցվածություն
• գերզգայունություն կամ կրծքի գույնի փոփոխություն
• արտադրություն կրծքից
• մաշկի երանգի փոփոխություն։
8. Մաշկի փոփոխություն։ Հարկավոր է ուշադրություն դարձնել մաշկի հետ կապված ցանկացած խնդրի, նոր առաջացող խալերին։