Մտահոգիչ լուր Ստեփանակերտից
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստեփանակերտից տեղեկացնում են, որ մի քանի օր է քաղաքի մեծ մասը ջուր չունի։
-Արդեն մի քանի օր է՝ պոմպերի ու վառելիքի հետ կապված, չեն հասցնում մաքրել, վարակազերծել։ Մի կողմից էլ երաշտը, ջրի պաշար չունենք։ Աղբն էլ մեծ դժվարությամբ են հավաքում։ Իմ հարցին՝ թե բա ի՞նչ եք անում առանց ջրի, ասում են․
- Շենքերի մոտ բերում ցիստեռներով ջուր են բաժանում։
Ամռան այս տապին ջուր բաժանելը արդեն հասկանում եք, թե ինչքանով կարող է մարդկանց բավականացնել։ Այնքան, որ ամենանհրաժեշտ հարցերն են լուծում։ Եթե գումարենք դրան, որ նորից հացը վերցնում են հացի փուռերից, խանութներում չեն վաճառվում, պարզ կլինի, թե արցախցին ինչպես է դիմակայում արհավիրքին։ Այստեղ հարկ է կրկին վերհիշել Արցախի հեղափոխական Վալերի Օսիպովի հայտարարությունը, որը ադրբեջանցիները աշխարհով մեկ են արել՝ Արցախում սով չկա, միջազգային հանրության մոլորեցնում են։ Իհարկե, իր նմանների համար սով ու ջրի պակաս չկա, չի կարող լինել, որովհետև հակառակորդը նման խոսքի գինը լավ են գնահատում։