«Բա որ սա կաշա՞ռք դիտվի». ԿԸՀ-ի նվիրած «տարոսիկները» Մեսրոպ Առաքելյանը զույգեց գինով
Քիչ առաջ «Ապրելու երկիր» կուսակցությունը ԿԸՀ ներկայացրեց Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության իր ընտրական ցուցակը: Փաստաթղթերն ընդունեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, այնուհետեւ հյուրասիրեց որպես «տարոսիկ» շոկոլադե կոնֆետներ: Պարզվեց՝ «Ապրելու երկիրն» էլ դատարկաձեռն չէր եկել:
«Մենք գինի ենք բերել»,- ասաց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը եւ շիշը դրեց սեղանին: Սմբատյանն անհանգստացավ՝ «բա որ սա կաշա՞ռք դիտվի»: Մեսրոպ Առաքելյանը հիշեցրեց, որ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տրված չէ, հետեւաբար այն կաշառք չի:
Քաղցրն ու գինին ամբողջացրեց ԿԸՀ-ի կողմից խաղողի հյուրասիրությունը՝ խաղողօրհնեքի օրով: