ՌԴ-ում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կամչատկայի արևելյան ափերի մոտ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
«ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի տվյալներով՝ գրանցվել է 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Աղբյուրը գտնվել է ծովի մակարդակից 127 կիլոմետր խորության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԻՆ Կամչատկայի երկրամասի գլխավոր տնօրինության տվյալներով՝ երկրաշարժը բնակավայրերում չի զգացվել, և տեղի բնակիչներից այդ մասին հաղորդումներ չեն եղել։ Ցունամիի վտանգ չի եղել: Զոհեր և ավերածություններ չկան։