Ողբերգական ավտովթարի զոհերից երկուսն ամուսիններ են, մյուս երկուսն էլ նրանց խնամիներն են եղել՝ դարձյալ ամուսիններ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գիշերը ողբերգական ավտովթարի զոհերից երկուսն ամուսիններ են, մյուս երկուսն էլ նրանց խնամիներն են եղել՝ դարձյալ ամուսիններ։ Այս մասին հայտնել է զոհվածների հարազատներից մեկը։ Հիշեցնենք՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, միկրոավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով զոհվել է 11 մարդ, վնասվածքներով հոսպիտալացվել՝ 6-ը:
Միկրոավտոբուսի ուղևորները զբոսաշրջիկներ էին, վերադառնալիս են եղել Արևմտյան Հայաստանից, նրանք եղել են թե՛ Երևանից, թե՛ Գյումրիից: Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը' ծայրահեղ ծանր:
Եվս 1 տուժած Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի ԲԿ-ներից մեկը: Ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։