ՀՀ ՊՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Վերին Շորժայում վիրավորված զինծառայողի վիճակի մասին
«Վիրահատվել է կայազորային հոսպիտալում, տեղափոխվել Կենտրոնական հոսպիտալ: Վիճակը գնահատվում է ծանր, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- այս մասին Auroranews-ին հայտնեցին ՀՀ ՊՆ-ից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։