Ողբերգական վթարի զոհ Հելեն Դադայանը Արցախից էր, հարազատները Արցախում են`բլոկադայի մեջ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգտատեր Վարդան Հարությունյանը գրում է․
«Գյումրի-Երևան ճանապարհի ողբերգության զոհերից Հելեն Դադայանը` Արցախից էր, Ճարտարից։ Նա սովորում և աշխատում էր` Եվրասիա Համալսարանում։
Նրա հարազատները Արցախում են` Բլոկադայի մեջ։ Նրա դասընկերները ասում են` դասարանի միակ գերազանցիկն էր։
Ցավակցություններս նրա և բոլոր զոհերի հարազատներին։
Լույսերի մեջ մնաս Հելեն ջան...
Հ.Գ. Նրա ավագ քույրը, որը ընտանիքի հետ Արցախում է `գիշերը կտրուկ վատացել է և տեղափոխվել Հիվանդանոց։
Հուսով եմ գոնե կարմիր խաչով կգտնվի տարբերակ նրա անճյունը Արցախ տեղափոխելու , որպեսզի հարազատները գոնե կարողանան հրաժեշտ տան և հողարկավորեն։
Հուսով եմ հասարակությունը ևս հետևողական կլինի և պատասխանատուների նկատմամբ համապատասխան ճնշում կգործադրի գոնե այս անմարդկային հարցը լուծելու համար»։