Բաքվի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժի մասին քաղաքացիների հեռախոսներին ստացված տեղեկատվությունը որևէ կապ չունի Ադրբեջանի հետ. այդ մասին հայտարարել է ԱՀ ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի տեղեկատվական բաժնի ղեկավարը։
Նա ընդգծել է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքմենստանի տարածքում։
Նշենք, որ Թուրքմենստանում տեղական ժամանակով ժամը 05:37-ին 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թուրքմենբաշի քաղաքից 52 կմ հյուսիս, Բաքվից 272 կմ հյուսիս-արևելք, աղետի աղբյուրը գտնվել է 47 կմ խորության վրա։