Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քաղաքացիները երեկ գիշերվանից արգելափակել էին Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմաբազայի մուտքը։ Գրում է News.am-ը:
Բողոքի ակցիայի կազմակերպիչներից Արթուր Օսիպյանը հայտարարել էր, որ ռազմաբազայի մուտքն արգելափակված է։ Նա կոչ էր արել արցախցիներին՝ ժամը 19։00-ին հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում եւ միասին լինել Իվանյանում տեղակայված ռուսական ռազմաբազայի դիմաց։
«Միջանցքը պիտի ապաշրջափակվի, մենք դրա համար ենք հիմա այստեղ: Սով է, պետք է տեղներիցս շարժվենք, տանը չնստենք ու սպասենք, թե իշխանությունը, միջազգային ինչ կանի»,- ֆեյսբուքյան իր լայվում ասել էր Արթուր Օսիպյանը:
Առավոտյան արդեն ռուս խաղաղապահները բացել էին ռազմաբազայի մուտքը: