Տասնյակ զոհեր և վիրավորներ․ ողբերգական վթար՝ Բոլիվիայում
Առնվազն 18 մարդ է զոհվել, ևս 20-ը վիրավորվել են Բոլիվիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով։ Այս մասին հայտնել է El Deber թերթը։
Միջադեպի պատճառներն ու հանգամանքները պարզվում են։
Նշվում է, որ ավտոբուսի վարորդը ողջ է մնացել, զոհվածների և վիրավորների թվում կան երեխաներ։
Հատկանշական է, որ ավտոճանապարհների վատ վիճակի և ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու պատճառով Բոլիվիայում տարեկան միջինում ավելի քան 1000 մարդ է զոհվում ՃՏՊ հետևանքով, ևս 40000-ը՝ վիրավորվում են։