Օգոստոսի 18-ին կդադարեցվի Երևանի և Գեղարքունիքի որոշ հասցեների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Աստղաձոր բնակավայրի «Արցախյան ազատամարտիկներ» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Օգոստոսի 17-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի նաև Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Ձոր-2 թաղամասի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը: