Որտեղից է միլիոններ վաստակում Միխայիլ Գալուստյանը
Կատակերգու Միխայիլ Գալուստյանն իր պրոդյուսերական կենտրոնից 2022 թվականին վաստակել է ավելի քան երկու միլիոն ռուբլի։ Այս մասին հայտնում է «Զվեզդաչ» տելեգրամյան ալիքը։
Հրատարակությունն ընդգծում է, որ կատակերգուի պրոդյուսերական կենտրոնից ստացված ընդհանուր եկամուտը կազմել է 2,8 մլն ռուբլի։
Միաժամանակ Գալուստյանն ունի նաև «Ֆրեշ–ֆիլմ» կինոընկերությունը, որի շահույթը կազմում է 6,8 մլն ռուբլի։ Բիզնեսի եկամուտը՝ 160 միլիոն ռուբլի:
Հումորիստի անհաջող բիզնեսների թվում հրատարակությունը նշում է «Кому люлей» ռեստորանը, որում նա ունի 50% բաժնետոմս։