Երեխային ստորացրած ու բռնության ենթարկած կինը նախկինում դատապարտված է եղել
Մանկահասակ երեխային դաժանաբար բռնության ենթարկած ու խոշտանգած Աննա Արևշատյանը նախկինում դատապարտված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ հունիսի 9-ին կատարել է սուտ մատնություն այն մասին, որ 2009թ-ից մինչև 2017թ մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում Հովիկ Խեչյանը առանց աշխատավարձ վճարելու իրեն և ամուսնուն Թաթուլ Մադաթյանին ներգրավել է հակադիր աշխատանքների կատարման մեջ։ Դատարանը նրա նկատմամբ պատիժ նշանակելիս որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առել այն, որ որ ամբաստանյալը խնամքի տակ ունի մինչև տասնչորս տարեկան չորս երեխա:
Ամբաստանյալ Աննա Մայիսի Արևշատյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել 3 /երեք/ ամիս ժամկետով ազատազրկման: