Անի Երանյանի նոր, ոճային ֆոտոշարքը
Դերասանուհի Անի Երանյանը, ով այժմ բնակվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։
Instagram սոցիալական ցանցի իր էջում տեղադրված կադրերում Անին կեցվածք է ընդունել նավի վրա։ Նա շագանակագույն բլուզ ու սեւ գույնի տաբատ է կրում։ Նրա մազերը հավաքված են, նվազագույն շապրով է, իսկ կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։ «Պարզ եղիր ինքդ քո առաջ, սիրիր մարդկանց, ներողամիտ եղիր, գնահատիր գեղեցիկը... Ապրիր ամեն վայրկյանդ նենց, որ մեռնելուցդ հետո քեզ պատվով հիշեն!», - հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է դերասանուհին։