Արտակարգ. բժիշկները մի քանի ժամ է պայքարում են վիրավոր երիտասարդ տղայի կյանքի համար
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Shamshyan.com-ի տեղեկություններով`այսօր առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 08:00-ի սահմաններում Հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Քաղաքացին նշված կենտրոն է տեղափոխվել Արագածոտնի մարզից, որտեղ ըստ նախնական տեղեկությունների՝ որսի ժամանակ ստացել է հրազենային վնասվածք:
Սպիտակի բժիշկները մի քանի ժամ է պայքարում են նրա կյանքի համար:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը մոտ 25 տարեկան տղա է և հրազենային վնասվածքը ստացել է Ծիլքարի վարչական տարածքում:
Մանրամասները՝ քիչ ուշ։