ՌԴ-ի Ռյազանում կյանքից հեռացել է «Пацанки» շոուի մասնակից Յուլիա Միխայլովան (լուսանկար)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Ռյազան քաղաքի Չկալովա փողոցում 22-րդ հարկի բարձրությունից ընկնելու հետևանքով մահացել է «Пацанки» շոուի յոթերորդ եթերաշրջանի մասնակից Յուլիա Միխայլովան։ Այս մասին YA62.ru-ին հայտնել է սեփական աղբյուրը։
Ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ օգոստոսի 19-ի երեկոյան։
Ականատեսի խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 22:36-ին (Երևանի ժամանակով 23։36-ին)։
«Ուժեղ հարված լսեցի, և ինչ-որ մեքենայի վրա ազդանշան հնչեց: Ես նայեցի պատուհանից ու տեսա գետնին ընկած մարմին։ Շտապօգնություն կանչեցի, ու 13-14 րոպեից այն ժամանեց»,- ասել է պորտալի զրուցակիցը՝ հավելելով, որ հետո ոստիկանությունն է ժամանել։