Գեղարքունիքում զոհված 19-ամյա Վանիկը ընտանիքի միակ որդին էր․ նոր մանրամասներ
Օգոստոսի 21-ին Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքում թշնամու կրակոցից զոհված Վանիկ Արամի Ղազարյանը Վայոց ձորի մարզի Գետափ գյուղից էր:
«Բարի, համեստ, խելացի տղա էր Վանիկը: Մի տարի առաջ էր ծառայության մեկնել: Մոտ 10 օր առաջ էր գյուղ եկել՝ պապիկի թաղմանը մասնակցելու: Այսօր երեկոյան իմացանք, շոկի մեջ ենք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գետափ գյուղի բնակիչը: