Աննա Արևշատյանը 7 օր անց կտեղափոխվի մեկուսարան. մանրամասներ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անչափահաս երեխայի նկատմամբ ֆիզիկական, հոգեկան և սեռական բռնություն կիրառելու և այլ հանցավոր արարքների համար մեղադրվող կինը տեղափոխվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Օրենքով նախատեսված կարգով՝ կինը սկզբնական շրջանում մինչև 7 օր գտնվելու է կարանտինային պայմաններում, որտեղ վերջինս ծանոթանալու է քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին, կարգ ու կանոններին, որից հետո՝ 7 օր անց, կտեղափոխվի մեկուսարան: Ա.Ա-ն կմնա մեկուսարանում մինչև դատավճռի կայացումը: Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից:
Նշենք, որ ձեռք բերված փաստերի հիման վրա 2023թ. օգոստոսի 19-ին Ա.Ա-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2- րդ կետերով: Առաջադրված մեղադրանքում կինն իրեն մեղավոր է ճանաչել: