Որպես ապագա իշխանություն, մենք անելու ենք առավելագույնը, որպեսզի երևանցին ստանա մեր գործունեության, մեր սկզբունքների մասին ամբողջական տեղեկություն․ Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Վաղը մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։
Ինչպես «Ապրելու երկիր» կուսակցության գործունեության ամբողջ ընթացքում մենք մեր խոսքում բացառում ենք ատելությունը, սուտը, կեղծիքը։
Մենք խոսելու ենք մեր մասին՝ ներկայացնելով մեր ծրագրերը, մեր առաջարկները։
Ցավոք, իշխանությունների ֆեյքամետ քաղաքականությունը երկիրը վերածել է լայքապետության, որտեղ սուտը ու կեղծիքը, ատելությունն ու հայհոյանքը դարձել է հասարակության առօրյայի անբաժան մասը։
Մենք անելու ենք ամեն ինչ, որ քարոզարշավն անցնի դրական և արդար մթնոլորտում։
Բացի իշխանությունից, «Ապրելու երկիր» կուսակցության դեմ արդեն հակաքարոզ են իրականացնում առնվազն ևս երեք ուժ, որին նորմալ ենք վերաբերվում։
Մենք չենք խուսափում որևէ քննադատությունից, բայց ոչ թե պատասխանելու ենք քննադատողներին, այլ պատասխանելու ենք քննադատություններին՝ երևանցիների հետ հանդիպումների ժամանակ։
Որպես ապագա իշխանություն, մենք անելու ենք առավելագույնը, որպեսզի երևանցին ստանա մեր գործունեության, մեր սկզբունքների մասին ամբողջական տեղեկություն։
Մեր երկու տարվա գործունեության ընթացքում, մենք ապացուցել ենք, որ մեր թիմում տեղ ունեն հայրենասեր և պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր ծայառում են իրենց համայնքին, ծառայում են Հայաստանին և Արցախին։
Մենք ապացուցել ենք, որ համայքներում որպես իշխանություն, ժողովրդի կողմից մեզ տրված քվեն ծառայեցնում ենք միայն քաղաքացիների շահերին՝ ստորադասելով որևէ անձնական կամ խմբային շահ։
Միևնույն ժամանակ, ավելորդ չեմ համարում զգուշացնել ընտրություններին մասնակցող այն ուժերին, առաջին հերթին՝ իշխանություններին, որոնք կդիմեն որևէ սադրանքի կամ վիրավորանքի․ ոչինչ անպատիժ չի՛ մնալու։
Մենք իրական ենք, մենք ֆեյք չենք։