Արտակարգ իրավիճակ՝ Կիևյան կամրջի վրա. գիշերը քաղաքացին փորձել է ցած նետվել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 23-ին, ժամը 03:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երեւանի Կիեւյան կամրջից։
NEWS.am-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկանում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Է․ Բ․-ի (ծնված 1992 թ.) ինքնասպանության փորձը։ Հոգեբանը տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: