2023-ին 50 հազար դրամ է նշանակվել ընտանիքում ծնված 3-րդ և հաջորդ ավելի քան 7340 երեխայի
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միայն այս տարվա ընթացքում ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված 50,000 դրամ աջակցություն է նշանակվել ավելի քան 7340 երեխայի։ Ծրագրի մեկնարկից մինչ այժմ աջակցություն է նշանակվել ընտանիքում երրորդ և հաջորդ ավելի քան 17000 երեխայի: Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Հիշեցնենք, որ աջակցությունը տրամադրվում է մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Այն նշանակվում է, եթե՝
-երեխան ծնվել է 2022 թ․ հունվարի 1-ին կամ հետո,
-աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է,
-դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
-դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում։