Wildberries-ը թրջված ու խոտան ապրա՞նք է ուղարկում գնորդներին
Մոսկվայի մարզում հեղեղված Wildberries պահեստի աշխատակիցները հայտնել են, որ իրենց ստիպել են թրջված ապրանքները ուղարկել ապրանքի ստացման կետեր, որից հետո դրանք կտրվեն գնորդներին։ PVZ-ի աշխատակիցներից մեկն ասել է, որ բեռնատար է եկել 20000 միավոր ապրանքով, և ղեկավարությունն արգելել է թաց ապրանք ուղարկել հետ՝ որպես խոտան։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ ջրհեղեղը ոչնչացրել է 15 մլն ռուբլու ապրանք և, ըստ երևույթին, դրանք ուղարկվել են գնորդներին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ անձրևը փլուզել է Մոսկվայի Էլեկտրոստալում գտնվող Wildberries պահեստի տանիքը։ Դեպքի վայր են կանչվել արտակարգ իրավիճակների ծառայությունները։
Աշխատակիցները չեն տուժել. հայտնում են տեղական տելեգրամյան ալիքները։