Մենք ջանք չենք խնայելու ապացուցելու, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ մենք, արժանի ենք ձեր վստահությանը․ Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Խոսել յուրաքանչյուր երևանցու հետ, գնալ դռնից դուռ, բակից բակ, բացատրել՝ ինչու են այսքան կարևոր Երևանի ընտրությունները, ինչու են դրանք լինելու բեկումնային Երևանի, Հայաստանի ու Արցախի ճակատագրերի համար, և պատմել, թե ինչպիսի Երևան ենք մենք ուզում ունենալ. սա է նախընտրական քարոզարշավի մեր ռազմավարությունը։
Սիրելի՛ երևանցիներ, ականջալուր եղեք մեր թիմակիցներին և լսեք նրանց, թե ինչքան կարևոր է ձեր մասնակցությունն այս ընտրություններին, լսեք ու համոզվեք, թե ինչպես է հնարավոր ընտրություններով, մեկ ձայնով ու քվեով փոխել ամեն բան և իրականացնել իշխանազրկում։
Մենք ջանք չենք խնայելու ապացուցելու, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ մենք, արժանի ենք ձեր վստահությանը, որովհետև անվերապահ նվիրված ենք մեր անելիքին, մեր նպատակին ու մեր հայկական երազանքին։