Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ․ կառավարության որոշում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023թ. սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների հերթական հավաքները։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության չզեկուցվող հարցերից:
ՀՀ կառավարության այսօրվա որոշման համաձայն՝ կմասնակցեն ինչպես շարքային, այնպես էլ ենթասպաներ եւ պահեստազորի սպաներ:
Հավաքներն անցկացվում են ընդհանուր ռազմական հմտությունների մակարդակը պահպանելու, ինչպես նաեւ պահեստազորի սպաների պատրաստման նպատակով։