Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում․ ի՞նչ է հայտնի
Թուրքիայի Մալաթիա նահանգում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին X (նախկին Twitter) սոցիալական ցանցում հայտնել Է տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Եշիլյուրտի շրջանում տեղական ժամանակով 08:35-ին (Երևանի ժամանակով 9։35):
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա: