Բայրամովը «կծել» է Նիկոլ Փաշինյանին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարարը Հայաստանին մեղադրել է խաղաղության պայմանագրի մասին Ադրբեջանի առաջարկները 2 ամիս անպատասխան թողնելու մեջ:
Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ադրբեջանին են ուղարկել պայմանագրի վերաբերյալ Հայաստանի նոր առաջարկները:
Բայրամովն իր խոսքում կարծես նաև ծաղրել է Նիկոլ Փաշինյանին՝ նկատի ունենալով ռեկորդներ սահմաննելու վերջինիս բնավորությունը (Փաշինյանը սիրում է հաճախ խոսել այս կամ այն հարցում ռեկորդ սահմանելու մասին): Ադրբեջանցի պաշտոնյան մասնավորապես նշել է, որ Հայաստանն իր մեկնաբանություններն ուղարկելուց ընդամենը 40 րոպե հետո հայտարարում է այդ մասին, ինչով Նիկոլ Փաշինյանը նոր ռեկորդ սահմանեց: