Ադրբեջանական լեյբլի ներքո հանդես եկող երգիչ Անդրոն հայերին վիրավորող «սթորի» է դրել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես արդեն հայտնել ենք, Ադրբեջանցի արտիստ Էլմանին պատկանող «Raava Music» լեյբլի ներքո հանդես եկող Անդրոյի համերգը Հայաստանում չեղարկվել է:
Նա հայերին վիրավորող «սթորի» է դրել «Ինստագրամի» իր էջում` հայտնելով չեղարկման մասին։ Գրում է Aysor.am-ը:
«Ամոթալի է, որ «սմի կույտ բալվանների» պատճառով արգելում են մեզ կիսվել սիրով, ձայնով, զգացմունքով, միասնությամբ»,-գրել է նա:
Անդրոն (Իոան Ժանի Կուզնեցով) ծնվել է Կիևում, ազգությամբ գնչու է, ռուսաստանցի հիփ-հոփ կատարող է։
Սոցցանցերում հայ օգտատերերի մի մասը բոյկոտել և դժգոհել էին համերգի փաստից` հաշվի առնելով լեյբլի ղեկավար Էլման Զեյնալովի ադրբեջանցի լինելը։ Համերգը նախատեսվում էր օգոստոսի 30-ին։
Նշենք նաև՝ խոսվում էր, որ նա Ադրբեջանի նախագահի նախկին փեսայի մտերիմներից է: