Արցախից տեղեկացնում են
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Առաջիկա օրերին հացի արտադրամասերին մատակարարվելու է որոշակիորեն կայուն ծավալի ալյուր՝ չնվազեցնելով նախորդ օրերի արտադրության ծավալները:
Ի պատասխան «Արցախպրես» լրատվական գործակալության հարցին այս մասին տեղեկացրել են ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից՝ հավաստիացնելով, որ տարածված լուրերը կեղծ են, թե իբր առաջիկա երեք օրերին ալյուր ընդհանրապես չի մատակարարվելու:
Հիմնադրամից հայտնել են, որ թեև տարբեր խնդիրներ են առկա հունձի կազմակերպման, ցորենի անհրաժեշտ ծավալի, ալրաղացների գործունեության և վառելիքի հասանելիության հետ կապված, սակայն առաջիկա օրերին հնարավոր է լինելու պահպանել ալյուրի մատակարարման ու հացի արտադրության ծավալների կայուն մակարդակը՝ առնվազն վերջին օրերի չափով։