«Մայր Հայաստանը» կանխելու է հարձակումը եկեղեցու, ընտանիքի ինստիտուտների վրա․ Թևանյան (տեսանյութ)
«Մայր Հայաստան» դաշինքի անդամները քաղաքացիների հետ կիրակնօրյա հանդիպումներից առաջ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել են Սուրբ պատարագի։
Եկեղեցու մոտից քարոզարշավի մեկնարկը դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը խորհրդանշական է համարել, քանի որ Հայաստանը ղեկավարող քաղաքական թիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երբ եկավ իշխանության, հարձակվեց ավանդական ինստիտուտների վրա՝ եկեղեցի, ընտանիք, մարդկային հարաբերություններ, արժեքներ։ Եվ պառակտեց հասարակությանը, մարդկանց հանեց իրար դեմ, բաժանեց սեւերի-սպիտակների, հարեւանը՝ հարեւանի դեմ, բարեկամը՝ բարեկամի դեմ։
«Մենք ցույց ենք տալիս, որ դա անընդունելի մոտեցում է՝ ճիշտ հակառակ քաղաքականությունն ենք մենք իրականցնելու։ Նրանց, ովքեր կողմ են մեր հասարակության միավորմանը, տեղեկացնում ենք, որ համախմբման մոտեցումը պետք է դոմինանտային դառնա»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։
«Մայր Հայաստանի» օրակարգը վերաբերելու է Հայաստանի ու Արցախի խնդիրներին, Երեւանը Էրիվան չդառնալու խնդիրներին։
«Մենք համոզված ենք, որ մեր հասարակությունը վերցնելու է այդ թեզը եւ գնալու է ընտրության»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը։
Դաշինքն ամեն ինչ անում է, որ ամբողջական իշխանափոխության գաղափարն օրակարգային դառնա, որովհետեւ մեր երկրում թիվ մեկ հարցը համարում է անվտանգությունը։