Առողջ Երևան ունենալու համար կանգառներում և հանրային տարածքներում տեղադրելու ենք օդը մաքրող սարքավորումներ. Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երևանի օդում փոշին տեսանելի է անզեն աչքով։
Սա բնապահպանական, առողջապահական աղետ է մարդկանց ու քաղաքի համար։
Մենք առաջարկում ենք արագ և իրատեսական լուծում․ առողջ Երևան ունենալու համար կանգառներում և հանրային տարածքներում տեղադրելու ենք օդը մաքրող սարքավորումներ։