Երիտասարդին առևանգելու պատճառ է հանդիսացել վիճաբանությունը ադրբեջանցիների հետ. մանրամասներ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ArmLur.am-ը գրել էր, որ այսօր Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն առևանգել էին 21-ամյա արցախցի երիտասարդի։
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգված երիտասարդն Ալեն Նելսոնի Սարգսյանն է՝ ծնված 2001թ.:
«Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:
Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ», – հայտնում են շտաբից: