Մահացած զինծառայող Արտյոմ Հայկազյանը Նորատուսից էր, 19 տարեկան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաշտպանության նախարարությունը երեկ՝ օգոստոսի 27-ին, հաղորդել էր, որ մահացու հրազենային վիրավորումներ են ստացել զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը:
«Արտյոմ Հայկազյանը Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքից էր, 19 տարեկան»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց Նորատուս համայնքի գյուղապետ Անդրանիկ Գրիգորյանը։
«Հայկազյան Արտյոմը իմ հարևանի տղան էր։ Շատ լավ երիտասարդ էր, աշխույժ, խելացի։ Արտյոմը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Գավառի պետական համալսարան և զորակոչվել։ Հայրը գրագետ տղա է` մարզպետարանում աուդիտ էր աշխատում, բայց կրճատման տակ ընկավ, այժմ չի աշխատում, իսկ մայրը տնային տնտեսուհի է»,-ասաց Գրիգորյանը և հավելեց՝ իր աչքի առաջ է մեծացել:
Գյուղապետի խոսքով` Արտյոմը երկու քույր ունի ամուսնացած, նա տան միակ տղա երեխան էր։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ժամը 16:00-ի սահմաններում, մարտական դիրքի դիտորդ զինծառայող Ա․ Հ․-ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում։