Լшչինի անցակետում առևանգված տղաները գոռում էին «Помоги мне», իսկ ՌԴ խшղшղшպшհները տեղից չէին շարժվում. 24News
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը ձերբակալել է 3 արցախցի ֆուտբոլիստի, որոնց նկատմամբ սանկցիա է կիրառվել՝ տասնօրյա կալանք և հետո արտաքսվելու են:
24News-ի աղբյուրը, որը չցանկացավ ներկայանալ, և որը այդ պահին կամուրջն անցնողների թվում է եղել, ասաց, որ ձերբակալվածների թիվն ավելին է, քան 3-ը։
Անցակետը հատած մյուս քաղաքացիները նշում են, որ ադրբեջանցիները բիրտ են վարվել, գոռացել են, հրել են տղաներից մեկին․ «Տղաներն օգնություն էին կանչում՝ «Помоги мне», իսկ ռուս խաղաղապահները տեղից ընդհանրապես չեն շարժվել»,-պատմեց անցակետն անցած քաղաքացին։
Կայքի աղբյուրի փոխանցմամբ, հարցաքննվածները շատ են, բայց 3-ի հանդեպ է ադրբեջանական դատախազությունը սանկցիա կիրառել։
«Փաստինֆոն» ավելի վաղ հայտնել է, որ Ադրբեջանցիները Բերձորի միջանցքից այսօր երեք արցախցու են առեւանգել, նրանք ֆուտբոլիստներ են։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե արցախցիներին վերագրվում է Ադրբեջանի դրոշը վիրավորելու մեղադրանք։ Ենթադրյալ դեպքը, իբր, տեղի է ունեցել 2021 թվականին։