Հայտնի է՝ Ադրբեջանն ինչու է առևանգել արցախցի ուսանողներին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արցախցի ուսանողների անօրինական ձերբակալումը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը նրանց մեղադրում է 2021 թվականին «ադրբեջանական դրոշը անարգելու» մեջ։ Այս մասին գրում է Trend-ը։
«Հայ ֆուտբոլիստները վիրավորական գործողություններ են կատարել Ադրբեջանի դրոշի նկատմամբ։ Այս առնչությամբ հետաքննություն է սկսվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 283.2.3 (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական, սոցիալական կամ կրոնական ատելության և թշնամանքի հրահրում) և 324 (Ադրբեջանի դրոշի կամ պետական զինանշանի նկատմամբ վիրավորական գործողություններ) հոդվածների հատկանիշներով: Ադրբեջանական կողմը բազմիցս հումանիստական հայտարարություններ է արել, որ իրավախախտումներ կատարած հայերին կարելի է ներել։ Ենթադրվում է, որ ադրբեջանական պետությունը հերթական անգամ հումանիստական մոտեցում կցուցաբերի»,- գրում է ադրբեջանական պարբերականը։
Նշվում է, որ նրանք չեն կարող մնալ «Ադրբեջանի տարածքում», և պետք է արտաքսվեն Հայաստան։
Ինչպես հայտնել ենք, ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին երեք արցախցի երիտասարդների առևանգման մասին։