Ինչպես են ադրբեջանցիներն առևանգել արցախցի երիտասարդներին (տեսանյութ)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Հակարիի ապօրինի անցակետից կրկին Արցախի քաղաքացի է առևանգվել: Նախ պաշտոնապես հայտարարվել է մեկ քաղաքացու առևանգման մասին: Ավելի ուշ հաստատվեցին սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները՝ արդեն երեք երիտասարդի առևանգման մասին: Ադրբեջանական աղբյուրներն էլ խոսում են նրանց դեմ ավելի վաղ հարուցված քրեական գործերի մասին՝ փաստացի հիմնավորելով, որ անցակետով անցնող յուրաքանչյուր հայ կարող է այդ բախտին արժանանալ: