«Նոր Կյանքում կյանքը կանգ է առել». Գյուղը վերջին հրաժեշտն է տալիս վթարին զոհ գնացած 3 պատանիներին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոր Կյանքում կյանքը կանգ է առել. այսօր ողջ գյուղը վերջին հրաժեշտն է տալիս իր երեք զավակներին, ովքեր դեռ չէին հասցրել ճաշակել կյանքի քաղցրությունը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արարատի նախկին մարզպետ, ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը:
«Թող լույս իջնի ձեր շիրիմներին երեխեք ջան»,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 27-ին, ժամը 14։03-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր ուղի գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան հայտնվել է ջրատարում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վեդի-Նոր ուղի ավտոճանապարհի 9-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Շ․, ծնված 2008 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրանցքում:
Փրկարարները քարշակման միջոցով կողաշրջել են ավտոմեքենան, դուրս բերել վարորդի և ուղևորներից մեկի (Վ․ Ս․, ծնված 2010 թ.) դիերը, ամբարձիչի միջոցով ջրանցքից դուրս բերել ավտոմեքենան և մյուս ուղևորի (Է․ Ղ․, ծնված 2008 թ.) դին, հոսանքազրկել ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին։