Ռուսները հրաժարվում են կռվել Ուկրաինայում․ բրիտանական հետախուզություն
Ռուսական բանակում Ուկրաինայի դեմ մարտնչելուց հրաժարվելու բարձր մակարդակ է նկատվում՝ պատրաստվածության և մոտիվացիայի բացակայության պատճառով։
Դասալիքներին փոխարինում են մոբիլիզացվածների զանգվածով, հաղորդում է բրիտանական հետախուզությունը։
Ինչպես նշվում է գերատեսչության զեկույցում, օգոստոսի 25-ին ռազմական դատարանը երկու ռուս զինվորների դատապարտել է առնվազն երկու տարվա ազատազրկման գաղութում՝ Ուկրաինայի ռազմաճակատ վերադառնալու հրամանին ենթարկվելուց հրաժարվելու համար։
«Մեդուզա» -ն հայտնել է, որ Ռուսաստանը շաբաթական մոտ 100 զինվորի է դատապարտում կռվելուց հրաժարվելու համար:
«Եթե այս միտումը շարունակվի, տարեկան կկայացվի շուրջ 5200 դատավճիռ՝ մարտնչելուց հրաժարվելու համար», - ասվում է զեկույցում։