Այսօր մեր «Հայաքվե»-ի նախաձեռնող խումբը մեզ միացած 58 հազար արժանապատիվ քաղաքացիների ստորագրությունները հանձնեց ԿԸՀ-ին. Ավետիք Չալաբյան
Քաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սիրելի բարեկամներ,
Այսօր մեր «Հայաքվե»-ի նախաձեռնող խումբը մեզ միացած 58 հազար արժանապատիվ քաղաքացիների ստորագրությունները հանձնեց ԿԸՀ-ին: Շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին, և խնդրում եմ վճռականորեն տեր կանգնեք ձեր ձայնին «Հայաքվե»-ի հաջորդ փուլում, երբ օրենքի նախագիծը մտնի ՀՀ Ազգային ժողով: Աստված զորավիգ մեր հայրենիքին և պայքարող տեսակին!