Հաջիևը նորից հայտարարել է, որ Լաչինի ճանապարհը առաջիկա օրերին կարող է բացվել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող Լաչինի ճանապարհի բացումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին, հինգշաբթի լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, գրում է Ռիա Նովոստին։
Ավելի վաղ Բաքուն հայտնել էր, որ Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով։
Երեկ, ինչպես հայտնի է, որ Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն մարդասիրական օգնություններով շարասյունն ուղեկցել է Արցախի սահման, որը Երևանից շարժվել է դեպի Լաչինի միջանցք։ Բաքուն խոչընդոտում է բեռի՝ Արցախ մուտքին՝ պատճառաբանելով, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածություններ չկան։
«Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի բացումը կարող է նախատեսել Լաչինի ճանապարհի բացումը առաջիկա օրերին, այսինքն՝ որոշակի պայմանական ժամկետներում։ Միևնույն ժամանակ, դա պետք է տեղի ունենա Ադրբեջանի օրենքների և սահմանային հսկողության վերաբերյալ համապատասխան օրենքների, ինչպես նաև մաքսային ռեժիմի կանոնների համաձայն», - ասել է Հաջիևը, գրում է Ռիա Նովոստին։