Գարիկ Պապոյանը, Վաչեն, Աղաս Մանուկյանը և մի շարք այլ հայտնիներ ճանապարհում են երեխաներին դպրոց (լուսանկարներ)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր սեպտեմբերի 1-ն է, Գիտելիքի, գրի և դպրության օրը: Ամառային արձակուրդներն ավարտվել են և այսօր դպրոցականները շտապում են դպրոց՝ տալով ուսումնական տարվա մեկնարկը:
Հայ հայտնիներն իրենց ինստագրամյան էջերում հրապարակել են լուսանկարներ երեխաների հետ՝ ցույց տալով, թե ինչպես են նրանց ճանապարհում դպրոց:
Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջերում հազվադեպ է հրապարակում ընտանեկան լուսանկարներ, բայց այսօր նա հրապարակել է դստեր հետ լուսանկար, որին կից գրել է. «Ես շնորհակալ եմ Աստծուն, այս զգացողությունների համար»։
ԱՄՆ-ում բնակություն հաստատած հումորիստ և հաղորդավար Վաչեն այս շրջանում Հայաստանում է և դստերն ուղեկցել է դպրոց, իսկ իր սոցիալական հարթակում պատմել այսօրվա մասին:
«Շնորհավոր սեպտեմբերի 1:Սկսվեց»,- գրել է Վաչեն:
Նա նաև ցույց է տվել՝ ինչ մաղթանք է գրել դստերը. «Առողջ, անփորձանք, լիքը փողերի մեջ»,- գրել է Վաչեն:
Աղաս Մանուկյանը ևս դստերը ճանապարհել է դպրոց՝ հրապարակելով ընտանեկան լուսանկար, որին կից գրել է. «Իմ դպրոցական աղջիկ, բարի երթ»: Նշենք, որ Աղաս Մանուկյանը սպասում է 3-րդ երեխային:
Երգչուհի Նանուլը ևս այս տարի գնում է 8-րդ դասարան և հրապարակել է լուսանկարներ, որոնց կից գրել է. «Արդեն 8-րդ դասարան: Շնորհավորում եմ բոլորին,նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ մաղթելով բոլորին կանաչ ճանապարհ և նոր ձեռքբերումներ»: