Սոթքի սադրանքն իր պատճառն ունի
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի վախն այն է, որ կկորցնի Նիկոլի իշխանությունը։ Ադրբեջանը սարսափում է հայերի միասնությունից, համախմբումից, իսկ Նիկոլը նրա համար կաթը կտրող աղ կամ լիմոնաթթու է։ Նիկոլը նրա համար հայերին պառակտող, մասնատող, իրար դեմ հանող ուժ է, որին կորցնելով, նա կկանգնի 90- ականների կոտրած տաշտակի առաջ։ Ալիևն ինքն է խոստովանել, որ աջակցել է Փաշինյանին՝ իշխանության գալու համար։ Հո հենց այնպես չի՜ բերել․․․ Հիմա ոտքերի տակից հողը փախչում է։ Փաշինյանը Ադրբեջանին Հայաստանի բոլոր տարածքներում տեղավորվելու, խրամատավորվելու, տնավորվելու տեղեր է տվել։ Հիշում եք երևի, թե ինչ ստեր էին հորինում՝ Ջերմուկում ադրբեջանական զորքի գերեվարման և այլ հեքիաթների մասին։ Նա մեր աչքի առաջ մեր հայրենիքը նվիրել է Ադրբեջանին։ Գիտակցելով, որ դա նաև իր պաշտպանությունն ու անվտանգությունն է։
Եթե հայերը հանկարծ «խելքները կորցնեն և դուրս գան Նիկոլի դեմ» , Ադրբեջանը «նվեր ստացած իր դիրքերից» հանուն Նիկոլի կրակահերթեր կարձակի։ Ադրբեջանական կողմից Սոթքի կրակահերթը վկայություն է նաև այն բանի, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականը Նիկոլի «կոնտրոլից դուրս եկած է եղել»։ Եվ հիմա նա ամեն ինչ պիտի անի, որ նոր թեկնածուն լինի Ալիևի սրտով։ Անուն չտամ, բայց Ստեփանակերտից ասում են, որ այդ թեկնածուն բավականին ակտիվացել է։ Արցախի առաջ բարդ խնդիր է դրված՝ թույլ չտալ, որ Ալիևի, նույն ինքը Նիկոլ Փաշինյանի թեկնածուն կարողանա սողոսկել այն տեղը, որտեղից դուրս է պրծել իր նման մեկը։
Վաղվա միասնության հանրահավաքն էլ վախեցրել է Ալիևին։ Երկու նախկին նախագահների մասնակցությունը սարսափեցրել է նրան՝ հայերին համախմբման դաշտ բերելու առումով։ Ու էլի մի շարք գործոններ են պատճառ հանդիսացել, որ նա իրեն ընծայած կողքի սենյակներից մեկից կրակել է մեր զինվորների վրա։ Ու ինչքան Նիկոլի իշխանությանը վտանգ սպառնա, Ադրբեջանը գործի է դնելու Նիկոլին փրկելու կրակահերթը։ Դրա հնարավորությունը Փաշինյանը տվել է։ Մեր տանը տեղավորված՝ կրակում է մեզ վրա։ Սոթքի սադրանքի հիմքը Նիկոլի իշխանությունը պահելն է։