Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 31-ին, կազմել է 480.10 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 535.41 դրամ (աճել է 0.25 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 603.92 դրամ (նվազել է 2.85), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.33 դրամ (նվազել է 0.07 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 222.27 դրամ, ոսկի՝ 19,772.2 դրամ, պլատին՝ 12,209.54 դրամ: