Այսօր կրկին տեղի է ունեցել ենթադրաբար զենք-զինամթերքի փոխադրում Իսրայելից Ադրբեջան․ Կարեն Հովհաննիսյան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ադրբեջանին շատ ակտիվ զինում է Իսրայելը։Հատկապես վերջին մեկ ամսում Իսրայելից Ադրբեջան առնվազն երեք անգամ բեռնատար ինքնաթիռ է ուղևորվել։Սա ցուցիչ է նրա մասին, որ տարածաշրջանում նոր ռազմական գործողությունների նախապատրաստական փուլ է:
Այսօր կրկին տեղի է ունեցել ենթադրաբար զենք-զինամթերքի փոխադրում Իսրայելից Ադրբեջան։Քանի որ իսրայելական «Օվդա» ավիաբազայից են թռնում Ադրբեջան վայրԷջք կատարող ինքնաթիռները, ապա վստահորեն կարող ենք ասել, որ տեղափոխվում է զենք-զինամթերք։
Պետք է նշեմ, որ «Օվդա»-ն, որը տեղակայված է Իսրայելի հարավային, առավել անապատային հատվածում, Իսրայելի միակ օդանավակայնն է, որտեղով օդային ճանապարհով պայթուցիկ նյութեր են փոխադրվում։Նաև հատկանշական է, որ այս ավիաբազա կարող են վայրէջք կատարել սահմանափակ թվով ավիաընկերություններ, որոնց մեջ է նաև ադրբեջանական «Silk Way Airlines» բեռնափոխադրող ավիաընկերությունը․․․»,-գրում է Կարեն Հովհաննիսյանը։