Ուժգին երկրաշարժ՝ Ադրբեջանում
Գրել ենք, որ երեկ՝ սեպտեմբերի 3-ին Ադրբեջանում ուժգին երկրաշարժ է գրանցվել, որի ցնցումները զգացվել են նաև Արցախում։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, 5․2 մագնիտուդ ուժգնությամբ տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել են ետցնցումները։
Նշվում է, որ Քյուրդամիրում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով որոշ տներում ճաքեր են առաջացել։ Դրանք եղել են հիմնականում Արաբխանա, Ատակիշիլի և Խիրդափայ գյուղերում։
Քյուրդամիրի շրջանի Արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նախագահ Ագալի Քարիմլին հայտնել է, որ ներկայումս ճշտվում է երկրաշարժի հետևանքով պատճառված վնասի չափը։